ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Երկրի համար սրտացավ յուրաքանչյուր մարդ տեսնում է իշխանությունից սրան հեռացնելու օրհասական անհրաժեշտությունը

Երկրի համար սրտացավ յուրաքանչյուր մարդ տեսնում է իշխանությունից սրան հեռացնելու օրհասական անհրաժեշտությունը
23.09.2025 | 15:17

Այդ ի՞նչ ելք է գտնվել հազարավոր զոհերի գնով: Որ Ալիևը պետք է Հայաստանում օրակա՞րգ թելադրի, այդ ե՞լքը նկատի ունի սրիկան:

Այդ ո՞ր տարածքն է հիմա համարում Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս, Արցա՞խը: Այն Արցախը, որ բղավում էր՝ Հայաստան է և վե՞րջ:

Ինչու՞ է իր ասած ելքը գտնվել հազարավոր զոհերի գնով, եթե ելքը սա էր, կարող էր առանց զոհերի գնալ գործարքի Ալիևի հետ:

Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր ադեկվատ մարդ այս և բազմաթիվ այլ հարցերը տալիս է: Հասկանում եմ, որ յուրաքանչյուր մտածող մարդ գիտակցում է, որ սրիկան առաջին Արցախյան պատերազմի հաղթանակը փորձում է ներկայացնել որպես պարտություն, իսկ իր բերած պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ: Հասկանում եմ, որ երկրի համար սրտացավ յուրաքանչյուր մարդ տեսնում է այդ անբարոյականին իշխանությունից հեռացնելու օրհասական անհրաժեշտությունը: Հասկանում եմ, որ կան անմիտներ, որոնք չեն հասկանում այդ ամենը, որ կան մանիպուլացված զոմբիներ, որ արդարացնում են այդ ամենը, որ կան պաշտոններ, բիզնեսներ ստացածներ, սեփական շահ հետապնդողներ, պղտոր ջրում ձուկ որսացողներ, որոնք անձնական շահի համար թքած ունեն, թե ի վերջո երկրից ինչ կմնա: Միակ բանը, որ չեմ հասկանում այն է, թե ինչպե՞ս է տականքը դեռ իշխանության ղեկին: Չնայած դա էլ եմ հասկանում, բայց չհասկանալու տեղ եմ դնում, որ սիրտս չպայթի: Վերջում ավելացնեմ, որ եթե իրեն հաջողվի հաղթանակը ներկայացնել որպես պարտություն, իսկ պատերազմը որպես հաղթանակ, ուրեմն իրեն հակազդողները առնվազն բետոնի պատ են: Նույնիսկ դրա կողմնակիցները իրենց հոգու խորքում գիտեն, որ այն ժամանակ հաղթած ենք եղել, հիմա պարտված ենք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3160

Մեկնաբանություններ